29 նոյեմբերի 2010 - 12:39 AMT
Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է խաղադաշտ վնասվածքից հետո

Նոյեմբերի 28-ին 2010թ. Ուկրաինայի առաջին լիգայի վերջին 19-րդ տուրում «Շախտյորն» ընդունեց Կիևի «Արսենալին»: Խաղն ավարտվեց 4:0 հաշվով ի օգուտ Դոնեցկի ակումբի:

Տևական ընդմիջումից հետո դաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն խաղից հետո նշել է, որ չէր սպասում նման խաղ Մխիթարյանից: Ես վստահեցի Մխիթարյանին տեղը կազմում ավելի շատ նրա բարոյական ոգին բարձրացնելու համար, որպեսզի նա Հայաստանից վերադառնալուց հետո վերջնականապես շարք վերադառնա: Հասկանալի է, որ նա դեռևս հեռու է իր լավագույն մարզավիճակից, ոտքերը դեռևս այն ուժը չունեն: Սակայն, նույնիսկ այդ վիճակում, նա այսօր արեց ավելին, քան մենք ակնկալում էինք»,-մեջբերում է Լուչեսկուի խոսքերը ակումբի պաշտոնական կայքը:

Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորը» 52 միավորով առաջին տեղում է: Հաջորդ խաղն ակումբը կանցկացնի դեկտեմբերի 8-ին «Բրագայի» հետ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում, իսկ ազգային առաջնությունում՝ 2011թ. մարտի 5-ին «Սեվաստոպոլի» հետ: