29 նոյեմբերի 2010 - 13:13 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը չի ազդի դոլարի փոխարժեքի վրա

WikiLeaks կայքի կողմից ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը չի ազդի դոլարի փոխարժեքի վրա, կարծում է Հայաստանի ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա կարծիքով, եթե նամակագրությունն ինչ-որ տվյալներ է պարունակում ԱՄՆ տնտեսության մասին, ապա առաջին հերթին դա ազդելու է երկրի ֆինանսական շուկայի վրա և հետո միայն ազգային արժույթի փոխարժեքի վրա: «Սա առաջին նման հրապարակումը չէ, և նախկինում այն չի ազդել ԱՄՆ տնտեսության կամ դոլարի փոխարժեքի վրա»,- ասել է Ասատրյանը:

2010-ին WikiLeaks-ն արդեն երկու անգամ հրապարակել է ամերիկյան կառավարության ծառայողական փաստաթղթեր, որոնք վերաբերվել են Իրաքում և Աֆղանստանում Պենտագոնի գործունեությանը: