29 նոյեմբերի 2010 - 13:57 AMT
Ֆրանսիացի մասնագետները կծանոթացնեն հայկական հեռուստաալիքներին թվային հեռարձակման հնարավորությունների հետ

Ֆրանսիացի մասնագետները հայկական հեռուստաալիքներին ներկայացնելու են թվային հեռարձակման համար նախատեսված սարքավորումները և ծրագրային ապահովումը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին Apaga Technologies ընկերությունը, Հայաստանի հեռուստաընկերությունների ներկայացուցիչների համար անցկացվելու են անհատական երկժամյա շնորհանդեսներ թվային հեռուստատեսության այնպիսի հնարավորությունների մասին, ինչպիսին է Grass Valley և NewTek ընկերությունների արտադրանքի օգնությամբ վիրտուալ ստուդիայի ստեղծումը: Շնորհանդեսները տեղի են ունենալու նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում:

Grass Valley և NewTek ընկերությունները Emmy մրցանակի դափնեկիր են: Grass Valley-ն արտադրում է բազմաֆունկցիոնալ համակարգեր թվային կամ անալոգային ազդանշանի տարածման և առաքման համար, վերգետնյա, մալուխային, արբանյակային, IPTV և բջջային հեռուստատեսության համար: NewTek-ը տեսամոնտաժի, TV ծրագրերի, 3Դ անիմացիաների և հատուկ էֆեկտների համար ծրագրային և գործիքային ապահովման առաջատար արտադրող է: