29 նոյեմբերի 2010 - 16:30 AMT
Հայաստանի բնակիչները կկարողանան սպառած ջրի համար վճարումներ կատարել TelCell տերմինալների միջոցով

TelCell վճարային համակարգն ավարտեց ջրամատակարարման համակարգի օպերատորների ինտեգրման գործընթացը: Ներկա պահին ընկերության ինքնասպասարկման տերմինալների միջոցով սպառած ջրի համար վճարումների կատարման ծառայությունը հասանելի է Հայաստանի ողջ տարածքում: Ինչպես հաղորդում է TelCell ընկերության մամլո ծառայությունը, TelCell վճարային համակարգին միացել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ջրամատակարարման համակարգի օպերատորը:

Ավելի վաղ նմանօրինակ պայմանագրեր էին կնքվել հանրապետության տարածքում գործող չորս այլ օպերատորների հետ` «ԵրևանՋուր» ՓԲԸ, «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Լոռիջրմուղկոյուղի» ՓԲԸ և «Նոր-Ակունք» ՓԲԸ: