Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել 25 շաբաթ մարման ժամկետով 1 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT25235118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարությունը:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի պահանջարկը 3,62 մլրդ դրամ է, որից մրցակցային` 3,52 մլրդ դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 960 346 632 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.4941% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.7400%: Աճուրդին մասնակցել են 8 դիլեր և գանձապետական պահառուն: