WikiLeaks կայքի կողմից հրապարակված 10 դիվանագիտական հեռագրերում, որոնք Բաքվի ԱՄՆ դեսպանատնից ուղորդվել են Վաշինգտոն, կա նախկին դեսպան Էնն Դերսի գաղտնի հեռագիրը, որն ուղարկվել է 2009-ի մարտի 6-ին: Այն նվիրված է Ադրբեջանում իրանական փողերի լվացման փաստին` միջազգային պատժամիջոցների խախտումով:
Հեռագրում ասվում է, որ շատ իրանցիներ Բաքվում լվանում են իրանական կառավարության փողերը` իբր զբաղվելով մասնավոր ձեռնարկատիրությամբ: Դրա արդյունքն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար հանդերձանքի գնումն էր, հաղորդում է «Թուրանը»:
Փաստաթղթերում հիշատակվում են Bank Melli Iran-ի, Xalq Bank-ի և Royal Bank of Baku-ի մենեջերներ և բաժնետերեր, նրանց շարքում` տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը, նախագահական պահակախմբի ղեկավար Վագիֆ Ախունդովը և այլն: