29 նոյեմբերի 2010 - 21:21 AMT
ԱՄՆ նախագահի վարչակազմը կարգադրել է անհապաղ ձեռնամուխ լինել գաղտնի տեղեկատվության անվտանգության ապահովման ստուգմանը

Սկանդալային ճանաչում ունեցող WikiLeaks ինտերնետ-աղբյուրում ամերիկյան դիվանագետների գաղտնի ծառայողական փաստաթղթերի հրապարակումցի հետո ԱՄՆ նախագահի վարչակազմը կարգադրել է անհապաղ ձեռնամուխ լինել գաղտնի տեղեկատվության անվտանգության ապահովման ստուգմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում տալով AP-ին:

Սպիտակ տան վարչա-բյուջետային վարչության ղեկավար Ջեյկոբ Լյուի խոսքով, տեղի ունեցած տեղեկատվության արտահոսքն անթույլատրելի է և «զգալի վնաս» հասցրեց ԱՄՆ ազգային անվտանգությանը:

Այդ կապակցությամբ անվտանգության գնահատման խմբեր կազմակերպելու կարգադրություններ հաջորդեցին` համոզվելու համար, թե արդյոք պետական ծառայությունների աշխատակիցներն ավելի լայն մուտք չունեն տվյալներին, քան անհրաժեշտ է նրանց ծառայողական պարտականությունների հաջող կատարման համար: