30 նոյեմբերի 2010 - 16:16 AMT
Նոյեմբերի 30-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 359.07 դրամ

Նոյեմբերի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,2 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 358.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 358.7 դրամ:

Ընդ որում, նոյեմբերի 30-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 359.07 դրամ` նոյեմբերի 29-ի համեմատ նվազելով 0.21 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 475.18 դրամ է` նվազելով 8.32 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 կետով` կազմելով 11.44 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: