15 հունիսի 2001 - 20:36 AMT
ՀԱՅ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գոծող 25 ընկերություններ իրենց դուստր ձեռնարկություններն են հիմնել Հայաստանում: Այս թիվը երեկ նշվել է ԱՄՆ-ի Առեւտրաարդյունաբերական պալատի կազմակերպած կոնֆերանսի ընթացքում: Եվրոպական եւ ամերիկյան գործարարների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է հայ ծրագրավորողների մասնագիտական բավականին բարձր մակարդակով: Միայն վերը նշված 25 ֆիրմաներում աշխատում են ավելի քան 1000 բարձրորակ մասնագետ, որոնց կատարած աշխատանքը պահանջարկ ունի արտերկրում: