1 դեկտեմբերի 2010 - 18:33 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այսուհետ կարելի է ձեռք բերել HTC Wildfire սմարթֆոն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այսուհետ կարելի է ձեռք բերել նաև HTC Wildfire սմարթֆոնը: Հեռախոսն արժե 155 000 դրամ, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: Այդ դեպքում կանխավճարը կազմում է 15500 դրամ` 12 ամսում 12789 դրամ ամսավճարով, 18 ամսում` 8901 դրամ, իսկ 24 ամսում` 6964 դրամ:

Բացի դրանից, ձեռք բերելով նշված հեռախոսները ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում, բաժանորդները կարող են մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 30 000 դրամ բոնուսային խոսելաժամանակ, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ մամլո ծառայությունը: