2 դեկտեմբերի 2010 - 12:32 AMT
ՀԱՊԿ շրջանակներում կստեղծվի արտակարգ իրավիճակների արձագանքման միասնական մեխանիզմ

Դեկտեմբերի 1-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը ՌԴ ԱԻՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ:

Նիստին մասնակցել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նիստին քննարկվել է արտակարգ իրավիճակների արձագանքման միասնական մեխանիզմի ստեղծման հարցը: Միջոցառումների ծրագիրը պատրաստ է, համաձայնեցված է և կհաստատվի ՀԱՊԿ Խորհրդի նիստում դեկտեմբերի 10-ին:

Այդ փաստաթուղթը կդառնա առաջիկա 2 տարվա ծրագրային փաստաթուղթը:

Նիստում նշվել է, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի կիրառման մեխանիզմը արտակարգ իրավիճակների արձագանքման հարցում քիչ արդյունավետ է և հարկավոր է մշակել այնպիսի կարգ, որը թույլ կտա առավելագույնս կրճատել ժամանակը հարցումից մինչև ուժերի ժամանումը տուժած տարածաշրջան, հաղորդում է ՌԴ ԱԻՆ մամլո ծառայությունը: