«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում կայացել է «Հայաստանի ազգային փոխադրողի ապրանքանիշի ստեղծումը» կլոր սեղանը պրոֆեսիոնալ գովազդային և դիզայներական հանրության մասնակցությամբ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
Միջոցառման կազմակերպիչներ են «ՀԿԵՈւ»-ն և ռեբրենդինգի նախագծի գլխավոր կապալառու «Ձեր ապրանքանիշը: Կրեատիվ լուծումներ» գործակալությունը: Կլոր սեղանի ընթաքում մասնակիցները քննարկել են, թե Հայաստանին բնորոշ որ գծերը պետք է արտացոլվեն նոր ապրանքանիշում:
Մասնագետների կարծքով, դրանք են` Հայաստանի հնագույն պատմությունը և հարուստ մշակույթը, բացի դրանից, նոր ապրանքանիշը պետք է խորհրդանիշի փոփոխություններ:
Ռեբրենդինգի ընթացքում «ՀԵԿՈւ»-ն նախատեսում է փոխել անունը: Նոր անունը պետք է ընկերության նկատմամբ վստահություն ներշնչի, դրական ասոցիացիաներ ստեղծի, ինչպես նաև առանձնացնի հայկական երկաթուղիները հարևան մրցակիցներից:
Նոր ապրանքանիշի գործարկումը նախատեսվում է 2011-ի գարնանը: