2 դեկտեմբերի 2010 - 15:13 AMT
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և «Կասկադ Ինշուրանսը» պայմանավորվել են ապահովագրական պոլիսների համատեղ վաճառքի մասին

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն և Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ-ն հայտնում են, որ ընկերությունների միջև ռազմավարական համագործակցությունն այժմ հաստատվել է Հայաստանի Կենտրոնական Բանկի կողմից: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն այսուհետ կկարողանա վաճառել ապահովագրական վկայագրեր, ինչպիսին են անշարժ գույքի ապահովագրությունը, ավտոմեքենաների ապահովագրությունը` ներառյալ ԿԱՍԿՈ-ն և ԱՊՊԱ-ն, դժբախտ պատահարներից ապահովագրությունը, ճանապարհորդական ապահովագրությունը և բժշկական ապահովագրությունը:

Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ-ն Հայաստանի պայմաններում ձևավորվող ապահովագրական շուկայի առաջատարներից է: Ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանը նշեց. «Այս համագործակցությունը Հայաստանի ֆինանսական շուկայում իր տեսակում առաջինն է: Ապահովագրական և բանկային սեկտորների միջև գոյություն ունեցող սերտ կապի շնորհիվ ֆինանսական ծառայությունների մակարդակը և որակը զգալի աճ կունենան: Մենք կարևորում ենք Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի միջոցով Կասկադ Ինշուրանսի ծառայությունների մատուցման այս հնարավորությունը», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: