«Եկող տարվա մայիսին մենք մտադիր ենք կազմակերպել սյուրռեալիզմի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ոչ միայն Ֆրանսիայի ու Ամերիկայի, այլ նաև Գերմանիայի ու Հոլանդիայի սյուրռեալիստների աշխատանքները, այդ թվում նաև Սալվադոր Դալիի գործերը»,-դեկտեմբերի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:
Ըստ նրա, այժմ բանակցություններ են ընթանում արտերկրի մենեջերների հետ: «Սյուրռեալիզմի ցուցահանդեսը կտևի 3 ամիս, այնտեղ հիմնականում կներկայացվեն մասնավոր հավաքածուների գործեր»,-ասել է Միրզոյանը;