
Հայաստանում ապահովագրական շուկան գրեթե բացակայում է, և «Ռոսգոսստրախ» ընկերությունը կոչված է այն ձևավորել, Երևանում մամլո ասուլիսում ասել է Ռոսգոսստրախ ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը: «Ռոսգոսստրախի, ինչպես նաև «Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքի հիմնական խնդիրը Հայաստանում ապահովագրական շուկայի ձևավորումն է»,- ասել է նա: Նրա խոսքերով, այսօր Ռուսաստանում ԱՊՊԱ-ով ապահովագրված է ավելի քան 30 մլն ավտոմեքենա, որն ազդել է ապահովագրման կամավոր տեսակների վրա:
Միաժամանակ, Խաչատուրովը համոզված է , որ ԱՊՊԱ ներմուծումով Հայաստանում կտրուկ ավելանալու է ՃՏՊ քանակը. «Մանր ՃՏՊ մեծամասնությունը չի արձանագրվում, քանի որ դա անիմաստ է: Բայց հենց դա կապվում է ապահովագրման հետ, ապա գրանցվում են նույնսիկ քերծվածքները»,- ասել է և հավելել, որ ԱՊՊԱ-ն ապահովագրման առաջատար տեսակ է, որին հետևում են այլ տեսակները, համապատասխանաբար պետք է ունենալ հաճախորդների բազա, սպասարկել նրանց, այդ թվում` ապահովագրման ոչ շահավետ տեսակներով: