Ինչպես նշվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո հաղորդագրության մեջ, հանձնաժողովն ավարտել է պանրի շուկայի ուսումնասիրությունը և դեկտեմբերի 3-ին ՏՄՊՊՀ նիստում հանրությանը ներկայացվելու են ուսումնասիրության արդյունքները:
Պետք է նշել է, որ Հայաստանում երկու ամիս առաջ արձանագրվել էր պանրի գների աննախադեպ աճ, որն առաջացրել էր հասարակության դժգոհությունը: