2 դեկտեմբերի 2010 - 20:09 AMT
Պլասիդո Դոմինգոն հայ լրագրողների համար բացահայտեց իր հրաշալի ձայնի գաղտնիքը

«Իմ բոլոր 128 օպերային դերերը սիրելի և ունիկալ են ինձ համար: Ես չեմ կարող առանձնացնել դրանցից որևէ մեկը»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Պլասիդո Դոմինգոն:

Դոմինգոյի կարծիքով, օպերային երգչի համար ամենակարևորն իր կերպարը սիրելն է:

Հարցին այն մասին, թե ինչում է կայանում 69-ամյա երգչի հրաշալի ձայնի պահպանման գաղտնիքը, Դոմինգոն պատասխանեց իսպանացուն հատուկ ջենտլմենությամբ. «Իսպաներենում «ձայն» բառն իգական սեռի է: Ձայնը նույնքան պահանջկոտ է, որքան իգական սեռի ներկայացուցիչները: Հետևաբար, ձայնին հարկավոր է վերաբերվել նույն կերպ, ինչպես կնոջը` սիրով և ուշադրությամբ, հենց դրանում է գաղտնիքը»,- ասաց տենորը: