2 դեկտեմբերի 2010 - 21:45 AMT
Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության գործընթացը

Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 7-ին Բրյուսելում, կողմերը մտադիր են քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այդ մասին դեկտեմբերի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Սազոնովը:

«Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովում քննարկվելու է Իրանի միջուկային ծրագիրը, մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունները»,- ասել է նա:

Գագաթնաժողովի գլխավոր թեման լինելու է Ռուսաստանի և Եվրամիության միջև «Գործընկերություն արդիականացման համար» համաձայնությունը: