3 դեկտեմբերի 2010 - 14:57 AMT
Կիրո Մանոյան. Չի բացառվում, որ Աստանայից հետո Բաքուն կրկին ռազմական արկածախնդրության կարող է դիմել

ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղի չմտավ, սակայն առաջընթաց էլ այս հարցում չգրանցվեց: Մինսկի խմբի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությունը վատ փաստաթուղթ չէ հայկական կողմի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Աստանայի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը կակտիվացնի քարոզչության քաղաքականությունը: Նա չի բացառել նաև, որ Աստանայից հետո Բաքուն կրկին ռազմական արկածախնդրության կարող է դիմել:

«Աստանայի գագաթնաժողովից հետո միջնորդները առավել խիստ կվերաբերվեն նման գործողություններին: Սակայն, միևնույն ժամանակ հարկավոր է հասկանալ, որ համանախագահները չեն կարող ճնշում գործադրել միայն կողմերից մեկի վրա»,-ասել է Մանոյանը: