Դեկտեմբերի 6-ին ժամը 12:00-ին վերականգնվել է ՀՀ գազամատակարարումը ամբողջական ծավալով, որը օրական կազմում է 5,5-6 մլն խոր.մ գազ:
Նոյեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում հայտնաբերված վթարի վերականգնողական աշխատանքների պատճառով ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները նվազել էին մինչև 4 մլն խ.մ:
Չնայած մատակարարվող գազի ծավալների նվազմանը հանրապետության սպառողական շուկայում որևէ փոփոխություն չի արձանագրվել, անխափան գազամատակարարումը ապահովվել է ներքին պահուստների հաշվին, հաղորդում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: