13 հունիսի 2001 - 21:29 AMT
Մադրիդում կկայանա հայ-իսպանական գործարար համաժողով
. Իսպանիայի արտգործնախարարության նախաձեռնությամբ եւ Իսպանիայի առեւտրաարդյունաբերական պալատի ու ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդվարդ Խոջայանի միջնորդությամբ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հունիսի 14-17-ը Վալենսիա եւ 17-20-ը Մադրիդ քաղաքներում կազմակերպում է հայ-իսպանական գործարար համաժողով: Իսպանական կողմից համաժողովին կմասնակցեն մի շարք պոտենցիալ ներդրողներ, որոնք շահագրգիռ են իրենց ապրանքների կամ ծառայությունների իրացման համար նոր շուկաների որոնման մեջ: ՄԶՄ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Դարբինյանի համոզմամ համաժողովի ընթացքում կներկայացվեն Հայաստանում ձեռներեցության ծավալման հնարավորությունները: Հայ գործարարներին հնարավորություն կընձեռվի առաջարկել բիզնես-ծրագրեր, պայմանավորվել համագործակցության կոնկրետ հնարավորությունների վերաբերյալ: