6 դեկտեմբերի 2010 - 18:40 AMT
Թուրքիայի քրդերը խոստովանում են իրենց նախնիների մեղքը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ

Թուրքիայի քրդերը խոստովանում են իրենց նախնիների մեղքը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրագործման մեջ: «Հայերը ոչնչացվեցին մեր ձեռքով, և այսօր մենք հատուցում ենք անցյալի մեղքերի համար»,- Ստամբուլում հայտնել է Դիարբեքիրի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ծագումով քուրդ Ղալիփ Էնսարիօղլուն: Նրա խոսքով, եթե քրդական հիմնախնդիրը չլուծվի մոտակա տարիներին, ապա դա նոր աղետի կհանգեցնի Թուրքիայում, գրում է թուրքական Sabah թերթը: