13 հունիսի 2001 - 19:48 AMT
ԱԺ նախագահը մեկնեց Սանկտ -Պետերբուրգ
. Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը պաշտոնական այցով մեկնեց Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցող «21-րդ դար. իննովացիոն զարգացում հանուն մարդկային բարեկամության» միջազգային տնտեսական համաժողովին, որին հրավիրված են ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների նախագահները, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահները: Համաժողովում ԱԺ նախագահը հանդես է գալու զեկուցումով: