7 դեկտեմբերի 2010 - 14:08 AMT
Ուկրաինայում հիշել են Սպիտակի երկրաշարժի զոհերին

Դեկտեմբերի 7-ին ժամը 12:00-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում ու մատուռներում մատուցվել է պատարագ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի: Կիևում հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Սբ Մեսրոբ Մաշտոցի մատուռում, հաղորդում է Analitika.at.ua-ն:

1988-ի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11:41-ին Ռիխտերի սանդղակով 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժը գրեթե երկրի երեսից վերացրեց Սպիտակ և ավերեց Լենինական քաղաքները: Մահացավ 25 հազար մարդ, շուրջ 100 հազարը վիրավորվեց, շատերը ողջ կյանքում հաշմանդամ մնացին, անօթևան մնաց 530 հազար մարդ: