13 հունիսի 2001 - 18:13 AMT
ՀՐԱԶԱԱՆԻ ՋԷԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
. Հրազդանի ՋԷԿ-ի աշխատակազմը գործադուլ է հայտարարել, պահանջելով վճարել ուշացված աշխատավարձերը: Այս մասին երեկ խորհրդարանում հայտնել է Դաշնակցության խմբակցության անդամ Արմեն Ռոստոմյանը, որը տեղեկացրեց, որ 2001թ. փետրվարից կայանի աշխատակիցներին աշխատավարձ չի վճարվել: ՋԵԿ-ի աշխատակիցների ժողովին կազմվեց գործադուլային հանձնաժողով եւ ընդունվեց դիմում ՀՀ վարչապետին եւ խորհրդարանի նախագահին: