
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բրյուսելում Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովում քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Դրա հետ մեկտեղ ՌԴ նախագահը հայտնեց, որ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը ցույց տվեց էական որոշումների ընդունման հարցում այդ կազմակերպության ցածր արդյունավետությունը: Նրա խոսքով` ԵԱՀԿ-ն պետք է նոր հնարավորություններ ու նոր բովանդակություն ստանա, «միգուցե և հրաժարվի այն կարծրատիպերից, որոնք երբեմն կիրառվում են այդ կազմակերպության աշխատանքում», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: