8 դեկտեմբերի 2010 - 12:22 AMT
Լոնդոնի դատարանը ուժի մեջ է թողել Ասանժի ձերբակալության մասին որոշումը

Դեկտեմբերի 7-ին Լոնդոնի դատարանը որոշեց ուժի մեջ թողնել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությունը, քանի դեռ լուծվում է Շվեդիա նրա էքստրադիցիայի հարցը: Դրանից մի քանի ժամ առաջ Ասանժը կամավոր հանձնվել էր բրիտանական ոստիկանությանը:

Շվեդիայի իշխանությունները մտադիր են հարցաքննել Ասանժին սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեղադրանքի վերաբերյալ: Դա վերաբերվում է երկու կանանց հետ հանդիպմանը, որ տեղի է ունեցել ընթացիկ տարվա օգոստոսին: Ըստ նրա փաստաբանի, խոսքը գնում է «կամավոր, սակայն առանց պաշտպանվելու սեքսի մասին», իսկ մեղադրանքները կրում են քաղաքական բնույթ:

WikiLeaks-ը հսկայական քաղաքական ճնշման է ենթարկվում այն պահից ի վեր, երբ սկսեց հրապարակել 250 հազար գաղտնի դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումը: