Երևանում հինգշաբթի օրը կայացել է «Պահանջվում է միլիոնատեր» նոր հայկական ռոմանտիկ կատակերգության պրեմիերան: «Մեր հասարակության մեջ կար ռոմանտիկ կատակերգության պահանջարկ, որը զերծ կլիներ քրեական սցենարից: Ֆիլմի հիմքում ընկած է սերը և հումորը: Մեր նպատակն էր ստեղծել ֆիլմ, որի դիտումից հետո հանդիսատեսի մոտ կմնան միայն բարի ու դրական զգացմունքներ»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը:
Ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը նշել է, որ ֆիլմում ներկայացված պատմությունը «բարի է ու գեղեցիկ»:
Նա հավելել է, որ դեկտեմբերի 15-ին սպասվում է պրեմիերա Մոսկվայում: Ֆիլմի բյուջեն կազմել է 150 հազար դոլար: