13 դեկտեմբերի 2010 - 10:59 AMT
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայկական պարերի «Ոսկե ջեյրան» ամենամյա փառատոնը

Դեկտեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Մյուզիկ հոլ» սրահում տեղի է ունեցել հայկական պարերի 4-րդ «Ոսկե ջեյրան» ամենամյա փառատոնը: Ինչպես հայտարարել են կազմակերպիչները (հայ համայնքի վարչության նախագահ Առնո Շարաբխանյանը), փառատոնը եզակի է ՌԴ և ԱՊՀ տարածքում: Փառատոնին մասնակցել են շուրջ 200 համույթներ, ինչպես նաև երգիչներ տարբեր երկրներից:

Առաջին անգամ փառատոնի պատվավոր հյուր դարձավ Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը, որը բարձր գնահատեց փառատոնը, ինչպես նաև ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը, հաղորդում է Miasin.ru-ն: