13 դեկտեմբերի 2010 - 15:26 AMT
Թուրքիայում թուրք-ֆրանսիական ֆիլմ է նկարահանվում հայուհու և թուրքի սիրո մասին

Թուրք կինոռեժիսոր Կիվանչ Թաթլիտուգը սկսել է թուրք-ֆրանսիական «Սուր և սրինգ» ֆիլմի նկարահանումները, որն, ըստ նրա, կնպաստի հայերի և թուրքերի բարեկամությանը: Ֆիլմում, որը պատմում է հայուհի Արփիի և թուրք կապիտան Քերեմի սիրո մասին, նկարահանվում են Ջուդ Լոուն և Վանեսսա Պարադին, հաղորդում է TelevizyonGazetesi.com-ը: