13 դեկտեմբերի 2010 - 15:28 AMT
Ադրբեջանն ամեն ինչ անում է Հայաստանի հետ հարաբերությունները բարդացնելու համար

ԱՊՀ պետությունների ղեկավարները դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրել են Անձանց միջպետական հետախուզման մասին պայմանագիրը, որն ենթադրում է համատեղ օպերատիվ-հետախուզական, տեղեկատվական-վերլուծական գործողությունների մի ողջ համալիր:

Մինչդեռ, փաստաթղթում կան նաև հատուկ վերապահումներ:

Մասնավորապես, պայմանագրում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ստորագրության տակ ասվում է, որ փաստաթղթում շարադրված իրավունքները, պարտավորություններն ու դրույթները Ադրբեջանը Հայաստանի դեպքում չի կիրառի, քանի դեռ չեն ազատագրվել այսպես կոչված «գրավյալ տարածքները»:

Հայտնելով իր վերաբերմունքը այդ հարցի հանդեպ, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովն ասել է, որ «Ադրբեջանը հետագայում ևս Հայաստանի մասնակցությանը վերաբերող բոլոր միջազգային փաստաթղթերը կստորագրի վերապահումներով», նշում է 1news.az-ը: