13 դեկտեմբերի 2010 - 15:31 AMT
Երևանի նախկին քաղաքապետը Գագիկ Բեգլարյանի հրաժարականի մասին. Սա դեռ սկիզբն է

«Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականն անսովոր երևույթ է, սենսացիա Հայաստանում գործող ռեժիմի պայմաններում: Գագիկ Բեգլարյանի հրաժարականը դեռ սկիզբն է»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

«Ես չեմ կարող դրական գնահատել քաղաքապետի հրաժարականը: Ինձ համար դրական կլիներ գործող իշխանության հրաժարականը»,-ասել է ընդդիմադիրը: Նա վստահություն է հայտնել, որ մինչ ընտրությունները Հայաստանում անպայման իշխանափոխություն տեղի կունենա ներքին ուժերի միավորման շնորհիվ: