«ՌԴ էներգետիկայի նախարարությունն ակնկալում է, որ 2010-ի արդյունքներով ռուսական բնական գազի արտահանման ծավալը կազմելու է շուրջ 180 մլրդ խմ, ինչը 7.8 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ»,- երկուշաբթի օրը հաղորդել է նախարարության նավթամթերքի և գազի ներքին շուկայի բաժնի պետ Ալեքսեյ Զաիտովը, հաղորդում է ՌՒԱ Նովոստին:
«Սպասվում է շուրջ 180 մլրդ խմ գազի և 2.7 մլն տոննա ածխաջրածնային գազի արտահանում»,- ասել է Զաիտովը: