13 դեկտեմբերի 2010 - 17:01 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում առաջին ընկերությունն է, որը ստացավ ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատ

ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ-ն դեկտեմբերի 13-ին ստացել է ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատ` Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում այդ առումով ևս դառնալով համապատասխան փաստաթուղթ ստացած առաջին ընկերությունը:

ISO 9001:2008 սերտիֆիկատը ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհվել է բջջային հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման և հաճախորդների սպասարկման ոլորտների համար: Այն ուղղված է մատուցվող ծառայությունների և հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ու հաճախորդների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաև ընկերության գործառություններին առնչվող պարտադիր և կարգավորող պահանջների շրջանակներում անընդհատ բարելավմանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում ISO 9001:2008 ստանդարտի պահանջներին համապատասխան` Որակի կառավարման համակարգի ներդրման նախագիծը մեկնարկեց 2009-ի նոյեմբերին: ISO 900: 2008-ի պահանջներին համապատասխան Որակի կառավարման համակարգը գործարկելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներից պահանջվեց մեկ տարուց էլ քիչ ժամանակ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում ներդրված Որակի կառավարման համակարգը համապատասխանում է ISO 9000 շարքի սրանդարտներում սահմանված հետևյալ սկզբունքներին` բաժանորդամետություն, առաջնորդություն, մարդկանց ներգրավում, գործընթացային մոտեցում, համակարգային մոտեցում, կառավարմանը, շարունակական բարելավում, փաստերի վրա հիմնված որոշումների կայացում և մատակարարների հետ փոխշահավետ հարաբերություններ:

2010 թվականի օգոստոսին «SGS Group»-ը, որը 1878 թվականին հիմնված ստուգման, վավերացման, թեստավորման և սերտիֆիկացման ոլորտում համաշխարհային առաջատար ու նորարար շվեյցարական ընկերություն է և ունի որակի և անաչառության համաշխարհային չափանիշի ճանաչում, ՎիվաՍել-ՄՏՍ-ում անցկացրեց ISO 9001:2008 սերտիֆիկացման աուդիտ, ինչի արդյունքներով 2010-ի նոյեմբերին ընկերությունը ստացավ ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատ: Սերտիֆիկացումն իրականացվել է ՄՏՍ խմբի որակի կառավարման համակարգի սերտիֆիկացման նախագծի շրջանակներում, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը: