13 դեկտեմբերի 2010 - 19:21 AMT
ՀԱԿ-ը միաժամանակ չորս բողոքի ցույց է կազմակերպում Հայաստանի տարբեր քաղաքներում

Դեկտեմբերի 17-ին Հայ ազգային կոնգրեսը միաժամանակ չորս բողոքի ցույց է կազմակերպում Հայաստանի տարբեր քաղաքներում` Ապարանում, Մասիսում, Մարտունիում եւ Երեւանում: Բանտարկյալների ազատ արձակման պահանջով անցկացվելիք ցույցերին կմասնակցեն եւ ելույթներ կունենան ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների, ՀԱԿ-ի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները:

Ելույթներում անդրադարձ կլինի նաեւ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակին, կոռուպցիային, դատաիրավական ոլորտում ստեղծված ծանր դրությանը, հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը: