Տեղի է ունեցել 2011-ի ԱՊՀ և Բալթիայի երկրների Համագործակցության գավաթի վիճակահանությունը, որը կայանալու է հունվարի 14-23-ը Սանկտ Պետերբուրգում:
Հայաստանը գավաթում ներկայացնելու է «Միկան», որը խաղալու է B խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են «Տոբոլը» (Ղազախստան), «Սկոնտոն» (Լատվիա) և «Բունեդկորը» (Ուզբեկստան), հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հրաժարվել էր մասնակցել գավաթի խաղարկությանը, հրաժարվել էին նաև արծաթե և բրոնզե մեդալակիրներ «Բանանցը» և «Ուլիսը», այդ պատճառով Սանկտ Պետերբուրգ մեկնելու է «Միկան»: