«Հետազոտություն Գերմանիայում» սեմինարը, որի կազմակերպիչն է Գերմանիայի ակադեմիական փոխանակումների ծառայությանը (DAAD) Գերմանիայի կրթության ու հետազոտությունների դաշնային նախարարության հետ համատեղ, կայացել է այսօր Երևանում: Սեմինարի նպատակն է հավակնորդներին ծանոթացնել Գերմանիայում գիտական հետազոտությունների անցկացման հնարավորությունների հետ: Ինչպես սեմինարի ժամանակ հայտարարել է DAAD-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լուֆերը, 2010թ. գրանցվել է DAAD կրթաթոշակի հավակնորդների ամենամեծ քանակը Հայաստանից:
Ըստ նրա, ծրագրով հետաքրքրվել է 360 մարդ: Վերջին 15 տարում շուրջ 1500 ուսանողներ ու ասպիրանտներ են Հայաստանից կրթություն ստացել Գերմանիայում: ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը նշել է, որ DAAD մտադիր է ընդլայնվել՝ պայմաններ կստեղծվեն Հայաստանի և Գերմանիայի գիտահետազոտական ինստիտուտների միջև նոր կապեր հաստատելու համար: Իր կողմից ծրագիրը բարձր գնահատեցին ՀՀ կրթության ու գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Գերմանիայի ակադեմիական փոխանակումների ծառայությունը (DAAD) միավորում է 232 գերմանական բուհ ու 129 ուսանողական կազմակերպություն: DAAD-ը Հայաստանում գործում է 1996թ., իսկ տեղեկատվական կենտրոնը Երևանում բացվել է 2004թ.: Հայ ուսանողների և գիտաշխատողների համար կրթաթոշակների ընդհանուր գումարը կազմել է 8 մլն եվրո: