14 դեկտեմբերի 2010 - 17:14 AMT
Կրասնոդարում հարձակում է կատարվել 16-ամյա հայազգի պատանու վրա

Դեկտեմբերի 13-ին Կրասնոդար քաղաքի կենտրոնում հարձակում է կատարվել 16-ամյա հայազգի պատանու վրա: Նա ՌԴ քաղաքացի է և զբոսանքի էր դուրս եկել իր ռուս ընկերների հետ: Ինչպես հաղորդում է ՌԴ հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը, 20 հոգուց բաղկացած երիտասարդների մի խումբ, անջատելով հայազգի տղային ընկերներից, բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան ոտքերով ու սառը զենքով: Նրան հասցվել է դանակի 12 հարված: Այժմ տուժածը գտնվում է վերակենդանացման բաժնում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: