14 դեկտեմբերի 2010 - 17:43 AMT
Կայացել է 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել 18 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT18194116 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 114 մլն 257 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 914 մլն 257 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 200 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 973,2 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.8550% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9800%: