ԱԱՀՈւ-ն չի կարողանա կանխել հեղափոխությունը կամ իշխանափոխությունը ՀԱՊԿ անդամ երկրներում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախի հերոս, ղարաբաղյան պատերազմի վետերան, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Ըստ նրա, ԱԱՀՈւ կանոնադրության համաձայն արագ արձագանքման հավաքական ուժերը պետք է ՄԱԿ-ի թույլտվությունն ունենան ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին հարցերին միջամտելու համար: Սակայն, Կոմանդոսը նշել է, որ արտաքին ագրեսիայից պաշտպանվելու համար նման թույլտվություն չի պահանջվում: Արկադի Տեր-Թադևոսյանը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը կարող են որոշակի գործողություններ ձեռնարկել և պաշտպանել Հայաստանի սահմանները: