15 դեկտեմբերի 2010 - 16:45 AMT
Հայ-գերմանական ռազմական համագործակցությունը զգալի առաջընթաց է գրանցել, հայտարարել է Գերմանիայի դեսպանը

Վերջին 12 տարում համագործակցությունը Հայաստանի ու Գերմանիայի միջև ռազմական ոլորտում զգալի առաջընթաց է ապրել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: «Այս ընթացքում կողմերը մի շարք երկկողմ հանդիպումներ են անցկացրել և քննարկել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև ռազմական կրթության ոլորտում համագործակցության, այլընտրանքային զինվորական ծառայության ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ»,-ասել է Շմիդտը:

Անդրադառնալով Աֆղանստանում ISAF շրջանակներում ընթացող գործողություններին՝ դեսպանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին Իրաքում և Կոսովոյում, ցույց է տալիս, որ Հայաստանը բաց է անվտանգության խնդիրների շուրջ համագործակցության համար: