15 դեկտեմբերի 2010 - 17:20 AMT
Պաշտոնական Երևանը հուսով է, որ Ասոցիացիայի մասին բանակցությունները որակապես նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները

Պաշտոնական Երևանը հուսով է, որ Ասոցիացիայի մասին բանակցությունները որակապես նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Այդ մասին Հայաստան-ԵՄ բանակցությունների վերաբերյալ երրորդ ընդլայնված նիստից հետո հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը: Ըստ նրա, բանակցություններն Երևանի ու Բրյուսելի միջև Ասոցիատիվ համաձայնագրի շուրջ երրորդ փուլում են գտնվում: Այդ ընթացքում կողմերը քննարկել են և պայմանավորվածության են եկել 8 ոլորտներում համագործակցության շուրջ: «Ասոցիատիվ համաձայնագիրը նախատեսում է ավելի սերտ համագործակցություն: Հարկ է նշել, որ ասոցիացիայի մասին բանակցություններում ներգրավված են Հայաստանի գրեթե բոլոր պետական գերատեսչությունները»,-ասել է Կարինե Ղազինյանը: