Դեկտեմբերի 14-ին Կիևում տեղի է ունեցել ազգային-մշակութային համայնքների շնորհանդեսը «Մայրաքաղաքի էթնիկ համայնքները հրավիրում են» խորագրով: Միջոցառման ծրագիրը ներառումը ծանոթություն Ուկրաինայի ազգերի ազգային խոհանոցի հետ, ինչպես նաև ստեղծագործական կոլեկտիվների ու կատարողների ելույթներ:
Հայկական խոհանոցի ու պարերի շնորհանդեսը տեղի է ունեցել «Հայրենիք» պարի ու երգի համույթի մասնակցությամբ, Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի ղեկավարությամբ ի դեմս նախագահ Աշոտ Ավանեսյանի, հաղորդում է Analitika.at.ua-ն: