16 դեկտեմբերի 2010 - 16:21 AMT
Վլադիմիր Պուտինը հրահանգ է տվել խիստ արձագանքել Ռուսաստանում ծայրահեղականության դրսևորումներին

Իրավապահ մարմիններն ու իշխանությունները պարտավոր են խիստ արձագանքել Ռուսաստանում ծայրահեղականության դրսևորումներին: Այդ մաիսն հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ «ուղիղ գծի» ժամանակ: «Իրականում, հարկավոր է կասեցնել ծայրահեղականությունը բոլոր կողմերից, որտեղից դրանք բխեն: Չի կարելի ընդհանրացնել ոչ կովկասցիներին, ոչ այլ ազգերի ներկայացուցիչներին, թեև կովկասցի ազգություն չկա»,-ասել է ՌԴ վարչապետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: