16 դեկտեմբերի 2010 - 16:29 AMT
Ադրբեջանն Ուկրաինայում պատվիրել է «Սկիֆ» հակատանկային հրթիռային համալիրը

Ուկրաինան բանակցում է մի շարք երկրների հետ «Սկիֆ» հակատանկային հրթիռային համալիրների առաքման շուրջ: Ինչպես հաղորդում է Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը, այսօրվա դրությամբ «Սկիֆի» պատվիրատուներ են Ադրբեջանն ու Բելառուսը:

Բանակցություններ են ընթանում արևմտյան երկրներին այդ հակատանկային զենքի մատակարարման շուրջ, հաղորդում է Siteua-ն: