17 դեկտեմբերի 2010 - 13:50 AMT
Ավետիք Գրիգորյանը Բուլղարիայում ընթացող շախմատի բաց առաջնության առաջատարներից է

Դեկտեմբերի 17-ին Լեհաստանում (Վարշավա) մեկնարկում է Եվրոպայի կայծակնային շախմատի, իսկ դեկտեմբերի 18-19-ը՝ արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը:

Առաջնությանը կմասնակցեն հայ շախմատիստներ Զավեն Անդրիասյանը, Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), Վահե Բաղդասարյանը և Հրայր Սիմոնյանը:

Իսկ 2010թ. Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանը բուլղարական Բանսկո քաղաքում ընթացող շախմատի բաց առաջնությունում 5 տուրից հետո հավաքել է 4,5 միավոր: Գրիգորյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը 5 այլ շախմատիստների հետ, հաղորդում է armchess.am-ը: