6 հունիսի 2001 - 20:34 AMT
Հայ գիտնականը պահանջում է Բրիտանիայի թագուհուց վեց հարյւր միլիոն ֆունտ ստերլինգ
. Արնենպռես գործակալությունը հայտնում է, որ Լոնդոնում լույս տեսնող ՛Սանդի Թայմս՛ թերթը գրում է Մոսկվայում հրատարակված բավական հետաքրքիր մի գիտական աշխատության մասին: Աշխատության հեղինակ Սուրեն Այվազյանը, որն սկանդալային համբավ ունի, հայտարարում է, որ բրիտանացիների նախնիներն հայեր են եղել: Նրանք, ըստ Այվազյանի, հազար հինգ հարյր տարի առաջ բնակեցրել են կղզին: Թերթը նաեւ հաղորդում է, որ, ըստ գիտնական Այվազյանի, հայ թագուհիներից մեկը իր թանկառժեք իրերը հանձնել է ի պահ Անգլիայում եւ Բրիտանիայի թագուհին այժմ պարտք է Հայաստանին ոչ ավել ոչ պակաս` վեց հարյուր միլիոն ֆունտ ստերլինգ: Գիտնականը դիմել է թագուհուն գումարը վերադարձնելու գրավոր պահանջով: Պատասխան նա դեռ չի ստացել: