Կրթության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում 2009-10թթ. ՀՀ Ֆինանսների նախարարության վարչակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությանը հաջողվել է պետբյուջե վերադարձնել 160 մլն դրամ: Այդ մասին դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալ վարչության պետ Սոնա Ղարիբյանը:
Ըստ նրա, 50 մլն դրամը այն խախտումներն են, որ հայտնաբերվել են հենց կրթության ու գիտության նախարարությունում, իսկ մնացած 110 մլն դրամի խախտումները հայտնաբերվել են 10 բուհերում: «Խախտումները հիմնականում կապված են նրա հետ, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները ոչ ճշգրիտ տվյալներ էին ներկայացնում ուսանողների ու կրթաթոշակների մասին»,-հավելել է նա: