6 հունիսի 2001 - 18:53 AMT
Վանականների ժողովը Ծաղկաձորում
. Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը հաղորդում, է որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնությամբ, հունիսի մեկից մինչ հունիսի վեցը, Ծաղկաձորում տեղի է ունենում միջեկեղեցական ժողով, որի աշխատանքին մասնակցում են արեւելքի եւ արեւմուտքի քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիցները: Ժողովը կոչված է գտնելու Քրիստոնյա եկեղեցիների մերձեցման ուղիները:
Երեկ, Մայր Աթոռի միջեկեղեցական կապերի բաժնի ղեկավար, եպիսկոպս, Եզնիկ Պետրոսյանի ուղղեկցությամբ, հանդիպման մասնակիցները` Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Պոլսի տիեզերական պատրիարքության, Հույն եւ Ռուս ուղղափառ, Հնդիկ մալաբար, Անգլիական, Լութերանական եկեղեցիները ներկաըացնող վանականները, այցելեցին Սուրբ Էջմիածին: Հյուրերին ընդունեց ԱՄՆ-ի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ Եպիսկոպոս Պարսամյանը: