17 դեկտեմբերի 2010 - 19:23 AMT
Հայաստանի նախագահի հրամանագրով Հրայր Թովմասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանիդեկտեմբերի 17-ի հրամանագրով Հրայր Թովմասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:

Հանրապետության ղեկավարի այլհրամանագրերով` դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Տիգրան Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար էնշանակվելՎաչե Գաբրիելյանը, ով նախագահի մեկայլհրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնականբանկինախագահի տեղակալի պաշտոնից, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: